Այսօր՝ հունվարի 16-ին, Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 08։40-ի սահմաններում Քաղսի գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ 47-ամյա Մհեր Ներսիսյանի վարած Opel մակնիշի և Սոլակ գյուղի բնակիչ 22-ամյա Հովիկ Հարությունյանի վարած VAZ 217030 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Հ․ Հարությունյանն ու նրա ուղևոր 7-ամյա Հովիկ Հ․-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Մ․ Ներսիսյանը աշխատում է Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետ, իսկ հիվանդանոց տեղափոխված վիրավորները հայր ու որդի են։
Նշվում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ տեղի Ճանշինի աշխատակիցները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը ձյան շերտից մաքրելու ուղղությամբ։