ՀՀ կառավարության մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում մարտի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով կան ծխահարված աշխատակիցներ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկն անվտանգության 8 աշխատակցի ցուցաբերել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։
ԱԻՆ աշխատակիցները հրդեհը մեկուսացրել են ժամը 22:31-ին, մարվել՝ 22:44-ին: Մասամբ այրվել են աշխատասենյակի (20 քմ) գույքը (գրասեղան, պահարան, համակարգիչ, տպիչ, հեռախոս), շերտավոր վարագույր, մանրահատակ և ջերմահարվել՝ մեկ պատուհան: