Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը հայտնել է կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահվան մասին:
«Խոսքեր չեմ գտնում կնոջս՝ Արիանա Կաոիլիի կորստյան ծանր վիշտը արտահայտելու համար: Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ անձնավորություն էր, որը գեղեցիկ կյանք ապրեց…
Ես սիրում եմ քեզ: Ննջիր խաղաղությամբ»,- գրել է Արոնյանը Թվիթերի իր պաշտոնական էջում: