Հայտնի է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Abbey Rapid Challenge օնլայն մրցաշարում: Մրցաշարի մեկնարկին Արոնյանն ուժերը կչափի Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջայի հետ:
Սա շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կողմից կազմակերպված աշխարհի առաջին առցանց մրցաշարն է: Կխաղարկվի 11 պարտիա, մասնակիցները կմրցեն արագ շախմատում, իսկ արդյունքում 8 լավագույն շախմատիստներ դուրս կգան փլեյ-օֆֆ։
Մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի համաշխարհային վարկանիշի առաջատար շախմատիստները։
Բոլոր հանդիպումները հեռարձակվում են ինտերնետ-պորտալում։