Իտալական «Ռոման» երկարաձգել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը. Մխիթարյանը «Ռոմա»-ում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ կողմերը նաև նախնական համաձայնություն ունեն մրցաշրջանի ավարտից հետո վարձակալության պայմանագիրը երկարաձգել մեկ տարով։
«Ես շատ ուրախ եմ, որ մնում եմ այստեղ, քանի որ ունեմ երազանքներ, որոնց դեռ չեմ հասել։ Ես անհամբերությամբ սպասում են դրանց իրականացմանը: Մտադիր եմ բարձր նոտայի վրա ավարտել այս մրցաշրջանն ու կենտրոնանալ մյուսի վրա»,- ասել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված էր մինչև հունիսի 30-ը։ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին»: