Հայ մարզիկները չեն մասնակցի ԱՊՀ երկրների խաղերին կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Այս մասին ԱՊՀ երկրների առաջին խաղերի նախապատրաստման և անցկացման հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմինների ղեկավարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցավոք, ստեղծված իրավիճակի կապակցությամբ մեր երկիրը չի կարող մասնակցել ԱՊՀ երկրների խաղերին», – ասել է Մարտիրոսյանը:
ԱՊՀ երկրների խաղերը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 4-11-ը Կազանում: