Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում քվեարկության արդյունքները:
Հավաքելով 137 միավոր` Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գյումրիի «Շիրակ»-ի հարձակվող Մորի Կոնեն:
31 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նոա»-ի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը:
22 միավորով երրորդ տեղում է «Լոռի ՖԱ»-ի հարձակվող Ջոնել Դեսիրեն:
Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոա»-ի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը: 99 միավորով երկրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: 71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայումս Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: