Մեկնարկում են Հայաստանի երիտասարդական առաջնությունները: Ըստ այդմ՝ վաղը՝ օգոստոսի 7-ին, մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները։
Առաջնությանը մասնակցելու է 60 ըմբիշ՝ Հայասստանի բոլոր մարզերից և Արցախից։
Նշվում էլ, որ պարետատան բոլոր կանոնները խստորեն պահպանվում են։ Բոլոր մասնակիցնրը, մարզիչները, տեխնիկական և բժշկական անձնակազմը թեստավորվել են։
Առաջնությունն անցկացվելու է ՓԱԿ դռների հետևում։ Թույլ չի տրվելու ո՛չ երկրպագուների, ո՛չ լրագրողների մուտքը։
Առաջնությունը խստորեն վերահսկվելու է։
«Առաջնության անցկացումը օրհասական անհրաժեշտություն է, քանի որ պետք է ձևավորվեն Հայաստանի հավաքականները՝ հետագա մրցումների և ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար»,- ասված է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։