Հայկական շախմատի առաջատար, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցաշարերի հաղթող Լևոն Արոնյանը կմասնակցի Սեն Լուիսի Champions Showdown արագ շախմատի օնլայն մրցաշարին. հայտնում է chesspro.ru-ն։
Առցանց մրցաշարին Արոնյանից բացի կմասնակցեն նաև գրոսմայստերներ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Գարի Կասպարովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ուեսլի Սոն, Լենյեր Դոմինգեսը, Պյոտր Սվիդլերը, Հիկարու Նակամուրան, Ալիռեզա Ֆիրուզջան:
Նշվում է, որ Ֆիշերի (կամ Chess960) շախմատի մրցաշարը տեղի կունենա սեպտեմբերի 11-13-ը. մրցանակային ֆոնդը 150 000 դոլար է: