Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX-ում գրավեց 3-րդ տեղը: Մրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
9 հնարավորից հավաքելով 5,5 միավոր՝ Արոնյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: 1-2-րդ տեղերը կիսեցին Մագնուս Կարլսենը և Հիկարու Նակամուրան՝ 6-ական միավորներով։ Նախորդ 8 տուրերում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի, Ուեսլի Սոյի և ռուսաստանցի Գարի Կասպարովի հետ, հաղթել՝ իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին, պարտվել՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։
Champions Showdown Chess 9LX մրցաշարին մասնակցել են Գարի Կասպարովը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 150 հազար ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվել է Ֆիշերի շախմատի կանոններով։ Ֆիշերի շախմատ (այլ անվանումներ՝ Շախմատ- 960)՝ շախմատի տարբերակ, որտեղ սկզբնական դասավորությունը պատահականորեն ընտրվում է սահմանափակումներով։
Congratulations to the co-champions of 2020 Champions Showdown: Chess9LX winner @MagnusCarlsen and @GMHikaru! They won $31,250 each pic.twitter.com/EYMCxyoXi2
— Saint Louis Chess Club (@STLChessClub) September 13, 2020