Saint Louis Rapid & Blitz-2020 արագ շախմատի առցանց մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին։ Առաջին տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել իրանցի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուջայի նկատմամբ:
Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին, երրորդ տուրում միավորը կիսեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ:
3 տուրից հետո Արոնյանն ու հնդիկ գրոսմայստեր Պետալա Հարիկրիշնան 5 միավորով կիսում են առաջին տեղը:
Այս շախմատիստներից բացի մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը և Ջեֆրին Սիոնը:
Շախմատիստները 9 տուր կանցկացնեն արագ և կայծակնային շախմատի 18-րդ տուրերում:
Մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար: Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին ։