Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր է նվաճել՝ 4:3 հաշվով պարտության մատնելով Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշ» թիմին:
Հայկական ակումբը 1։3 հաշվով պարտվում էր մրցակցին, սակայն կարողացավ վերջին 4 րոպեների ընթացքում երկու գոլ խփել և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
Երկու գոլերի հեղինակ է դարձել հայկական ակումբում հանդես եկող Մաիլսոն Լիման, աչքի են ընկել նաև թիմի նորեկ Ջեյսոն Մարտինեսը և Սերգեյ Վակուլենկոն:
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում սեպտեմբերի 24-ին «Արարատ-Արմենիան» Երևանում կհյուրընկալի սլովենական «Ցելյե» թիմին: