«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի փուլ՝ սեպտեմբերի 24-ին հաղթելով սլովենական «Ցելյե» ակումբին:
Որակավորման 3-րդ փուլում Կամպանյայի թիմը սեփական հարկի տակ մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ և հաղթեց լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ։ Լրացուցիչ երկրորդ խաղակեսում Հայաստանի չեմպիոնը հախուռն գրոհներ կազմակերպեց, ինչի արդյունքում 111-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն շեշտակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։
Այսպիսով, Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում Հայաստանի չեմպիոնը կմրցի սերբական Ցրվենա Զվեզդայի հետ։