Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմա»-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ կրկին հաղթող է ճանաչվել, այս անգամ՝«Լավագույն անհատական ելույթ» անվանակարգում: Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:
Մխիթարյանն այս մրցանակին է արժանացել «Ջենոայի» դեմ խաղում ցույց տված հեթ-տրիկի շնորհիվ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հ. Մխիթարյանը «Ռոմա»-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: «Ռոմա»-ի պաշտոնական կայքում անցկացրած քվեարկության արդյունքում Մխիթարյանն ամենաշատ ձայներն էր ստացել:
Հավելենք նաև, որ դեկտեմբերի 25-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թ. քվեարկության արդյունքները: Հենրիխ Մխիթարյանը հավաքել էր 133 միավոր ու կրկին ճանաչվել Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ: