Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»- «Լեչե» ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց «Ռոմա»-ի հաղթանակով։
«Ռոմա» ֆուտբոլային ակումբը 56-րդ րոպեին բացել է հաշիվը, հայ ֆուտբոլի առաջատար Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, իսկ հարվածը դարպասին կատարել է Էդին Ջեկոն՝ գլխի շեշտակի հարվածով։
Խաղի 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել է:
«Ռոմա»-ի հաջորդ ֆուտբոլային հանդիպումը կկայանա հոկտեմբերի 3-ին․ նա կհյուրընկալվի «Վոլսբերգեր»-ին: