Գեղարքունիքի մարզի թիմերի մարզիկներն արդեն առաջին մեդալներն են նվաճել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ընթացող Համահայկական խաղերում:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, բազկամարտի ձախ ձեռքի մրցումներում գեղարքունիքցի բազկամարտիկները նվաճել են երեք արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
«Մարտունու մարզադպրոցի սան, վերինգետաշենցի Ազատ Սրապյանը մինչև 70 կիլոգրամ , Վարդենիսի մարզադպրոցի սան Վարդան Խաչատրյանը մինչև 90 կիլոգրամ և զոլաքարցի Ջանիբեկ Ղազարյանը 90 ու ավել կիլոգրամ քաշային կարգերում նվաճել են արծաթե մեդալներ, իսկ վերինգետաշենցի Էսմիրա Բեյբությանը բավարարվել է բրոնզե մեդալով:
Նույն մարզիկներն աջ ձեռքի մրցումներում դուրս են եկել եզրափակիչ և պայքարում են առաջին և երկրորդ տեղերի համար: Այնպես որ, մենք այսօր նոր մեդալների ակնկալիք ունենք: Երեկ մրցաշարը հաղթանակով են սկսել նաև Գեղարքունիքի վոլեյբոլի թիմը և մեր չորս շախմատիստները»,-տեղեկացրեց Գեղամ Չարվադարյանը: