Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՖՖ նախագահի խորհրդական և հայտարարվել է հայ ֆուտբոլի դեսպան: Լուրը հաստատել է ինքը՝ Խորեն Հովհաննիսյանը, հավելելով, որ հունվարի 15-ից արդեն աշխատանքի է անցել:
Հիշեցնենք, որ Խորեն Հովհաննիսյանը մի շարք ակումբներում աշխատել է որպես գլխավոր մարզիչ: 1996-97թթ եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ 2019 թվականին կայացած ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրված էր որպես թեկնածու, բայց մինչև ընտրությունները հրաժարվեց պայքարից` հօգուտ հետագայում ընտրված Արմեն Մելիքբեկյանի: