Լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին վերադառնում է Հայաստան․ Բերեզովսկին կգլխավորի Երևանի «Փյունիկը», հայտնում է Sputnik Արմենիան։
Կայքի տեղեկություններով` 45-ամյա մասնագետը «Փյունիկում» աշխատանքը կսկսի տոներից հետո:
Նշենք, որ լեգենդար դարպասապահն այս մրցաշրջանում աշխատել է Հայաստանի հավաքականի և ռուսական «Սոչիի» մարզչական շտաբներում: Նոյեմբերի 20-ին Բերեզովսկին նշանակվել է նաև «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար, սակայն դեկտեմբերի 8-ին ռուսական ակումբը հայտնեց Վլադիմիր Ֆեդոտովի նշանակման մասին: Բերեզովսկու գլխավորությամբ «Սոչին» Ռուսաստանի առաջնությունում անցկացրեց երկու խաղ՝ ոչ ոքի խաղալով «Ուֆայի» (1:1) և «Ռուբինի» (1:1) հետ։
Մինչև «Սոչիին» միանալը Ռոման Բերեզովսկին 2015-2019-ն աշխատել է Մոսկվայի «Դինամոյի» մարզչական շտաբում:
Ռոման Բերեզովսկին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը պաշտպանել է 20 տարի` 1996–2016 թվականներին։