Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Բոսնիա և Հերցեգովինային: Բոսնիայի և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականը Հայաստանի հավաքականի հետ հանդիպման նպատակով ժամանեց Երևան: Ֆուտբոլի Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկիի կարծիքով Հայաստանի ընտրանին առաջխաղացում է ապրել:
Այս մասին լրագրողների հետ նախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ռոբերտ Պրոսինեչկին:
Հանդիպումը կմեկնարկի 17:00-ին:
Խմբային փուլի 5-րդ տուրից հետո առաջատարը մնում է Իտալիան, որը ոչ մի պարտություն չի կրել և ունի 15 միավոր: Երկրորդ տեղում 12 միավորով Ֆինլանդիան է, իսկ եռյակը 7 միավորով եզրափակում է Բոսնիա և Հերցեգովինան:
Հայաստանի ընտրանին ունի 6 միավոր և խմբում 4-րդ տեղում է: 4 միավոր ունի Հունաստանը, իսկ Լիխտենշտեյնն առհասարակ միավոր չունի: