Հայաստանի բռնցքամարտի հավաքականը սկսել է նախապատրաստվել սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը:
Այս օրերին հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ հայ բռնցքամարտիկներն օգոստոսի 26-ից կսկսեն նախապատրաստական երկրորդ փուլը՝ 10-օրյա հավաք անցկացնելով Օլիմպավանում:
Երևանյան հավաքի ընթացքում էլ կհայտարարվի, թե ովքեր են մասնակցելու Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: