Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանյան «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվեց Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ»-ին:
Խաղի առաջին մասում ոչ-ոքի արդյունք գրանցվեց, մրցակիցը լուրջ պաշտպանվում և գրոհում էր: Սակայն առաջին կեսի ավարտին «Արարատ-Արմենիա»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Օգանոն:
Խաղի երկրորդ կեսի մեկնարկին հայկական ակումբը կարողացավ կրկնապատկել հաշվի առավելությունը: Դուբլի հեղինակ դարձավ նույն Օգանոն: «Լինկոլն Ռեդ»-ին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Իսկ խաղավերջում գրանցվեց 1:2 հաշիվ՝ հօգուտ «Արարատ-Արմենիա»-ի:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-«Լինկոլն Ռեդ» առաջին հանդիպման ժամանակ հայկական ակումբը հաղթել էր 2:0 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 1:4 հաշվով Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկավ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն: