Հայաստանը ներկայացնող երկու բռնցքամարտիկներ` Գուրգեն Մադոյանը և Արթուր Բազեյանը, դուրս մնացին Լոնդոնի բռնցքամարտի Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարից:
69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը զիջեց Թուրքիան ներկայացնող Էքինջի Նեջատին: 57 կգ քաշային Արթուր Բազեյանն էլ օլիմպիական ուղեգրի համար մենամարտում պարտվեց ուկրաինացի Միկոլա Բուցենկոյին։
Լոնդոնում ընթացող Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մրցաշարը դադարեցվում է մարտի 17-ից և ըստ ամենայնի, այն կվերսկսվի մայիս ամսից ոչ շուտ: Մրցաշարն ըստ նախնական ծրագիրի պետք է եզրափակվեր մարտի 24-ին:
Հայաստան այդ մրցաշարին մասնակցում է 10 մարզիկով: