Երկրում ստեղծված բարենպաստ պայմանները թույլ են տալիս Չինաստանում սկսել ֆուտբոլի առաջնությունը, հայտնում է Daily Mail-ը։ Այն մեկնարկելու է ապրիլի 18-ին։ Ֆուտբոլի առաջնությունը նախատեսված էր սկսել փետրվարի 22-ից, սակայն հայտնի պատճառով հետաձգվել էր անորոշ ժամանակով։
Անվտանգության նկատառումներով Չինաստանը լքած ֆուտբոլիստները կարող են վերադառնալ։ Սակայն քանի որ ֆուտբոլիստները կարող են ժամանել վարակման բարձր ցուցանիշ ունեցող երկրներից, նրանց կտեղափոխեն կարանտինային գոտի՝ 14 օրվա ժամկետով։