«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հաջորդ մրցաշրջանում ցանկանում է ազատվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից: Արտետան հաջորդ մրցաշրջանին ցանկանում է ուժեղացնել թիմը մի շարք նոր խաղացողներով, և Մխիթարյանի վաճառքից ստացված գումարը կօգնի այդ հարցում, գրում է իտալական Calciomercato մարզական պարբերականը:
Այժմ «Ռոման» ու «Արսենալը» բանակցում են Մխիթարյանի տրանսֆերի շուրջ։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբից վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում»՝ մեկ տարի ժամկետով: