Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայում», հայտարարել է, որ կցանկանար հետագայում ևս հանդես գալ հռոմեացիների կազմում, գրում The Times-ը:
Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում էր Ֆոնսեկայից, բայց Ռոմայում ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քանի որ մենք լավ ֆուտբոլ ենք խաղում, և ես կարծում եմ, որ այն ինձ հարմար է։
Ես նախընտրում եմ Պաոլո Ֆոնսեկայի ոճը, քանի որ մենք խաղում ենք շատ ագրեսիվ, մենք փորձում ենք պահել գնդակը մեր հսկողության տակ ամբողջ ժամանակ: «Իհարկե, ինձ դուր է գալիս նման խաղը», -ասել է Մխիթարյանը The Times-ին տված հարցազրույցում։
«Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել ակումբում մնալու մասին, քանի որ մրցաշրջանը կանգ առավ։ Մենք չգիտենք, թե երբ ենք կրկին խաղալու և ինչ կլինի ամռանը», – ասել է Մխիթարյանը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը “Ռոմայի” կազմում անցկացրած հանդիպումներում խփել է 6 գոլ եւ կատարել 4 արդյունավետ փոխանցում: