Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 31-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8,927-ի, հիվանդներից 3,317-ն արդեն բուժվել է, մահացել է 127 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 757 դեպք, մահացել է 12 մարդ, հիվանդներից 600-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 5,246 դեպք, 61 մարդ մահացել է, 3,327-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 163,103 դեպք, ապաքինվել է՝ 126,984-ը, գրանցվել է մահվան 4,515 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 148,950-ի, ապաքինվել է 116,827 մարդ, արձանագրվել է 7,734 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 396,575-ի, ապաքինվել է 167,469 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 4,555 դեպք։