Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 1-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9,282-ի, հիվանդներից 3,386-ն արդեն բուժվել է, մահացել է 131 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 783 դեպք, մահացել է 12 մարդ, հիվանդներից 605-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 5,494 դեպք, 63 մարդ մահացել է, 3,428-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 163,942 դեպք, ապաքինվել է՝ 127,973-ը, գրանցվել է մահվան 4,540 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 151,466-ի, ապաքինվել է 118,848 մարդ, արձանագրվել է 7,797 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 405,843-ի, ապաքինվել է 171,883 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 4,693 դեպք։