Վրաստանում կորոնավիրուսի 11 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ կայքում, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Կայքի տվյալներով՝ այսօրվա դրությամբ Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 794 դեպք։
Ապաքինվել է ևս 19 հիվանդներ, ընդհանուր ապաքինվածների թիվը հասել է 624-ի։
Դրա հետ մեկտեղ Վրաստանի երեք քաղաքացիներ բուժման են տեղափոխվել արտասահմանից:
Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 12 հիվանդ։
Կարանտինի ռեժիմով գտնվում է 2494 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 301: