Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 262 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել է 72 մարդ, մահացել է երկու մարդ, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբին:
Տեղեկատվության համաձայն՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 6 522 դեպք, բուժվել է 3 737, մահացել է 78 մարդ: Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 2 707 մարդու բուժումը, որոնցից 64 -ի վիճակը գնահատվում է ծանր, 75-ի միջին ծանրության, մնացածը իրենց նորմալ են զգում:
Անցած ժամանակահատվածում Ադրբեջանում կորոնավիրուսին հայտնաբերելու համար անցկացվել է 322 574 թեստավորում։