Վրաստանն ընդգրկվել է 14 երկրների ցանկում, որոնց համար ԵՄ-ն իր սահմանները կբացի հուլիսի 1-ից: Այս մասին գրում Է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով Le Monde-ին։
Նշվում է, որ այն երկրների նախնական ցուցակը, որոնց քաղաքացիներին կթույլատրեն մուտք գործել ԵՄ տարածք հաջորդ շաբաթվանից, ուրբաթ օրը համաձայնեցվել է ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի (COREPER) մակարդակով:
Պարբերականի տվյալներով՝ այդ ցանկում են հայտնվել Ավստրալիան, Ալժիրը, Վրաստանը, Կանադան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Թաիլանդը, Թունիսը, Ուրուգվայը, Չեռնոգորիան, Հարավային Կորեան, Ճապոնիան: