Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 1-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 25,542-ի, հիվանդներից 14,048-ն արդեն բուժվել է, մահացել է 443 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 118 դեպք, ապաքինվել է 87-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 928 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 791-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 17,524 դեպք, 213 մարդ մահացել է, 9,369-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 199,906 դեպք, ապաքինվել է՝ 173,111-ը, գրանցվել է մահվան 5,131 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 227,662-ի, ապաքինվել է 188,758 մարդ, արձանագրվել է 10,817 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 647,849-ի, ապաքինվել է 412,650 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 9,320 դեպք։