Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 6-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28,606-ի, հիվանդներից 16,140-ն արդեն բուժվել է, մահացել է 484 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 135 դեպք, ապաքինվել է 101-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 951 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 828-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 20,324 դեպք, 250 մարդ մահացել է, 11,742-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 205,758 դեպք, ապաքինվել է՝ 180,680-ը, գրանցվել է մահվան 5,225 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 240,438-ի, ապաքինվել է 201,330 մարդ, արձանագրվել է 11,571 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 681,251-ի, ապաքինվել է 450,750 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 10,161 դեպք։