Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 953 դեպք: Ապաքինվել է ևս երկու պացիենտ, և ապաքինվածների թիվը կազմում է 830:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով Վրաստանում մահացել է 15 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 3828 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 192-ը: