Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 14-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 32,151-ի, հիվանդներից 19,865-ն արդեն բուժվել է, մահացել է 573 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 147 դեպք, ապաքինվել է 120-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 995 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 857-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 24,570 դեպք, 313 մարդ մահացել է, 15,640-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 214,001 դեպք, ապաքինվել է՝ 195,671-ը, գրանցվել է մահվան 5,382 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 259,652-ի, ապաքինվել է 222,539 մարդ, արձանագրվել է 13,032 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 733,699-ի, ապաքինվել է 504,021 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 11,439 դեպք։