Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 15-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 32,490-ի, հիվանդներից 20,729-ն արդեն բուժվել է, մահացել է 581 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 153 դեպք, ապաքինվել է 124-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 999 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 870-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 25,113 դեպք, 319 մարդ մահացել է, 16,150-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 214,993 դեպք, ապաքինվել է՝ 196,720-ը, գրանցվել է մահվան 5,402 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 262,173-ի, ապաքինվել է 225,270 մարդ, արձանագրվել է 13,211 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 739,947-ի, ապաքինվել է 512,825 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 11,614 դեպք։