Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1182 դեպք: Ապաքինվել է ևս 3ացիենտ, և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 962: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Վրաստանում կարանտինի ռեժիմում է մնում 7007 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 280-ը: