Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած օրվա ընթացքում ավելացել է 5 241-ով, վարակվել է 877 135 մարդ: Այս մասին հայտնել են նոր վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
Նշվում է, որ օրական աճը, տվյալների համաձայն, կազմել է 0,6 տոկոս:
Երկրում կորոնավիրուսով բուժվող հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է 7 235-ով: Շտաբի տվյալներով՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 683 592 մարդ, ինչը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 77,9 տոկոսը:
COVID-19-ի պատճառով մահվան ելքերի թիվը մեկ օրում ավելացել է 119-ով, ընդամենը վարակից մահացել է 14 725 մարդ:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր COVID-19 կորոնավիրուսի նոր տեսակի բռնկում: ԱՀԿ-ն բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ պայքարին ։