ԱՄՆ-ն Ադրբեջանին 15 ռազմական մոտորանավակ կմատակարարի, հաղորդում է ռուսական Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության bmpd կենտրոնը։
Համաձայն բլոգի տեղեկատվության՝ ամերիկյան United States Marine Inc ընկերությունը 2020 թվականի օգոստոսի 4-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից 7,572 մլն դոլարի պայմանագիր է ստացել Foreign Military Sales (FMS) միջկառավարական արտասահմանյան ռազմական վաճառքների ամերիկյան ծրագրի գծով Ադրբեջանին 9 մետր երկարությամբ 15 փոքր շարժիչային մոտորանավակ մատակարարելու համար։
Պայմանագրի աշխատանքները պետք է կատարվեն մինչև 2022 թվականի ապրիլը։ Հնարավոր է, որ առաքումն իրականացվի Ադրբեջանին ամերիկյան օգնության հաշվին։
Դրանք ականազերծման համար նախատեսված (Explosive Ordnance Disposal (EOD)) բամզանպատակային 9-մետրանոց մոտորանավակներ են։ Ռուսական BMPD մասնագիտացված բլոգի տվյալներով, այս մոտորանավակների կառուցվում են ԱՄՆ ռազմածովային ուժերի համար և նախատեսված են հակադիվերսիոն գործողությունների ու նավահանգիստների պաշտպանության համար։ Դրանք նաև կիրառվում են ականազերծման գործողություններում (ապահովում են լողորդների աշխատանքը ականազերծման համար)։ 2016 թ. ԱՄՆ ՌԾՈւ-ն գործարք է կնքել այս դասի 80 մոտորանավակի համար, որոնք պետք է մատակարարվեն 5 տարվա ընթացքում։