Ռուսաստանում մեկ օրում գրանցված COVID-19 վարակի դեպքերի թիվը կազմել է 5 102, վարակվածների ընդհանուր թիվը չորեքշաբթի դրությամբ հասել է 902 701-ի, հայտնում է նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Շտաբի տվյալներով ՝ այդ ցուցանիշի օրական աճն արդեն 11-րդ օրն է՝ չի գերազանցում 0,6 տոկոսը։
Ներկայումս Ռուսաստանում շարունակում են 177 143 մարդու բուժումը կորոնավիրուսային վարակից:
Ռուսաստանում բուժված հիվանդների թիվը, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, մեկ օրում ավելացել է 7 123-ով, ընդամենը արդեն ապաքինվել է 710 298 մարդ: Այսօրվա դրությամբ առողջացածների մասնաբաժինը կազմում է երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի 78,7 տոկոսը:
Կորոնավիրուսի պատճառով մահվան ելքերի թիվը մեկ օրում ավելացել է 129-ով, ընդամենը վարակից մահացել է 15 260 մարդ: