Ռուսաստանում անցած օրվա ընթացքում COVID-19 վարակի հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 5 057, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 907 758-ի, հայտնում է նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Շտաբի տվյալներով՝ արդեն 12-րդ օրն ՝ այդ ցուցանիշի օրական աճը չի գերազանցում 0,6 տոկոսը։ Կորոնավիրուս ախտորոշված հիվանդների թիվը մեկ օրում աճել է 6 098-ով։
Տեղեկատվության համաձայն՝ ընդամենը Ռուսաստանում ապաքինվել է 716 396 մարդ՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի 78,9 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահվան ելքերի թիվը մեկ օրում ավելացել է 124-ով, ընդամենը մահացել է 15 384 հիվանդ։