Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 1385 դեպք:
Ապաքինվել է 20 մարդ և նրանց թիվը կազմում է 1128: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով Վրաստանում մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 6903 մարդ: