Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 1421-ի:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև 5 նոր ապաքինվածների մասին։ Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1137:
7005 մարդ շարունակում է մնալ կարանտինի ռեժիմում, ևս 255-ը գտնվում են ստացիոնար հսկողության տակ:
Վրաստանում Covid19 համաճարակից մահացածների թիվը 17-ն է։