Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրամանագիր է ստորագրել օգոստոսի 25-ը երկրում սգո օր հայտարարելու մասին՝ ի հիշատակ Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
Վրաստանի ողջ տարածքում վարչական շենքերից իջեցվելու են պետական դրոշները:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան էքսկուրսիայից վերադարձող զբոսաշրջիկների տեղափոխող Մերսեդես միկրոավտոբուսը վթարի էր ենթարկվել։ Դուշեթիի մունիցիպալիտետում՝ Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 17 մարդ: Ծանր վիրավորվել է երեք ուղևոր: Տուժածներից 2-ի վիճակը ծանր է։