ՀԱՊԿ-ը գտնում է, որ Ադրբեջանը չի հարվածի Հայաստանին, քանի որ Բաքուն տարածքային հավակնություններ չունի Երևանի նկատմամբ:
Ինչպես նշում է РИА Новости– ն, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Վստահ եմ, որ դեպքերի նման զարգացում չի լինի«,-ասել է Զասը:
Ավելի վաղ ՀԱՊԿ-ն արձանագրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից բերված գրոհայինների առկայությունը, սակայն, առայժմ, դժվար է գնահատել տեղափոխման ծավալները:
«Հիմա դժվարանում եմ դատել գրոհայինների՝ ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխման մասշտաբների և կազմակերպման մասին: Իհարկե, դա չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը: Դա որոշակի մարտահրավեր է կազմակերպության համար»,-ասել է նա: