Իրանը հայտարարեց երկրից զենքի գնել- վաճառելու էմբարգոն վերացնելու մասին:
Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ արդյունքը գրանցվել է ԱՄՆ-ի դեմ 4 տարվա պայքարի ընթացքում, և զենքի էմբարգոն չեղարկելը նաև իրանցի դիվանագետների ջանքերի արդյունքն է:
Իրանի արտգործնախարարը ընդգծել է, որ երկրից ներս ու դուրս զենքի տեղափոխման, դրան առնչվող գործողությունների և ֆինանսական ծառայությունների բոլոր սահմանափակումներն ինքնաբերաբար դադարեցվում են:
Կիրակի օրվանից Իրանն արդեն կարողանում է զենք գնել ու վաճառել նրան, ում ցանկանում է:
Հավելենք, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին, ինչը թույլ է տալիս Թեհրանին զենք վաճառել:
Իրանը պատրաստակամություն էր հայտնել սեփական արտադրության զենք վաճառել իր բարեկամ երկրներին և գործընկերներին` ելնելով ազգային շահերից: