Ադրբեջանի բանակը կազմալուծված է, ավելի ճիշտ՝ «թուրքադրբեջանաահաբեկչական բանակի» հետևակը կազմալուծված է։ Բաքվից բերված 4-րդ կորպուսը, որն արդեն մոտ յոթ օր է, ինչ ծեծ է ուտում, ամբողջությամբ կազմալուծվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ իրադարձությունների, փաստերի համադրումով հասկանալի է դառնում, թե ինչ մասշտաբների մարդկային կորուստ ունի այս ահաբեկչական տանդեմը։ Եթե պատերազմի սկզբի օրերին հետևակի դիվերսիոն հարձակումներում ներգրավված էին 100-150 հոգի, ովքեր նաև ունեին գրեթե ժամանակակից զինվորական հանդերձանք, տեսքերից երևում էր, որ անցել են որոշակի պարապմունք և որոշակի պատրաստվածություն ունեն, ապա այսօր բոլորովին այլ պատկեր է․
«10-15 հոգանոց, ահաբեկիչներին հատուկ հանդերձանքով (կիսատ-պռատ զինվորական հագուստ, գործողությունների ոչ ներդաշնակություն և այլն), փաստում են, որ այն պատրաստվածներն այլևս ոչնչացված են և նոր ինչ-որ խմբեր են ներգրավել։ Ենթադրում եմ, որ դրանք արդեն Բաքվի բուծած ահաբեկիչներն են։
ԱԹՍ-ների առավելությունը օգտագործել միայն մարդ սպանելու համար, որպեսզի հետևակը հաջողություն գրանցի, խոսում է այն մասին, որ թուրք հրահանգիչների և հրամանատարների այդ աջակցությունը չի ազդում մսաղած դարձած հետևակի մարտունակության վրա»։