Իրանում չորեքշաբթի մեկնարկել են հակաօդային պաշտպանության ամենամյա զորավարժությունները՝ «Վիլայեթի երկնքի պաշտպանները» (Modafean Aseman Velayat) կոդային անվանումով։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը: Ինչպես հայտարարել է զորավարժությունների հրամանատար, բրիգադի գեներալ Գադեր Ռահիմզադեն, այս զորավարժությունների նպատակն է բարձրացնել մարտական պատրաստվածությունը և Զինված ուժերի հակաօդային պաշտպանության հնարավորությունների համազդեցությունը:
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերն ամեն տարի լայնածավալ զորավարժություններ են անցկացնում, որպեսզի ցուցադրեն իրենց հզորությունը եւ բարձրացնեն միասնությունը, նշում է Mehr-ը: