Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻԻՀՊԿ) ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել երկրի հյուսիս-արևմտյան սահմանը պաշտպանելու համար՝ կապված Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հրետակոծության հետ: Այս մասին հաղորդում է irandaily.ir-ը։
«ԻԻՀՊԿ ցամաքային զորքերի ստորաբաժանումները ուղարկվել և տեղակայվել են տարածաշրջանում», – ասել է բրիգադի հրամանատար գեներալ Մոհամադ Պակպուրը:
Նրանց առաքելությունն է «պաշտպանել ազգային շահերը, պահպանել խաղաղությունն ու անվտանգությունը»:
Պակպուրը նշել է, որ Իրանը հարգում է իր հարևանների տարածքային ամբողջականությունը, բայց «սահմանային աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծն է»:
Հրամանատարը շաբաթ օրն այցելել էր սահմանային Խոդա Աֆարինի շրջան:
Խոդա Աֆարինն ու հարակից գյուղերը տուժել են պատահական հրետանային կրակից:
«Եթե նման կրակը կրկնվի, Իրանի Իսլամական Հանրապետությունը անտարբեր չի մնա», – հոկտեմբերի 16-ին նախազգուշացրելլ է արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն:
Մարտերի առաջին շաբաթվա ընթացքում ականանետերից արձակված արկից վիրավորվել էր վեց տարեկան երեխա: