Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային խորհրդարանական ընտրություններում իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Այս մասին Грузия-online-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ մամուլի ծառայության այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Գեորգի Գախարիայի միջև:
«Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները», — նշվում է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: