Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները նոյեմբերի 8-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 108 687-ի, հիվանդներից 66 835-ն արդեն բուժվել է, մահացել է 1 609 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 63 650 դեպք, մահացել է 521 մարդ, հիվանդներից 47 390-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 67 392 դեպք, 867 մարդ մահացել է, 50 009-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 399 360 դեպք, ապաքինվել է՝ 336 221 -ը, գրանցվել է մահվան 10 803 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 703 288-ի, ապաքինվել է 530 694 մարդ, արձանագրվել է 39 202 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 1 817 109-ի, ապաքինվել է 1 350 741 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 31 168 դեպք։